Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին մարզումը?
Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում սկսել է նախապատրաստվել ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներին։
Այսօր հավաքականն իր առաջին մարզումն է անցկացրել Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մարզումը հիմնականում կրել է վերականգնողական բնույթ։ Թեթև վարժություններից հետո ազգային ընտրանին անցկացրել է նաև երկկողմանի խաղ։
Մարզմանը մասնակցում էին հրավիրված ֆուտբոլիստներից 21-ը, այդ թվում՝ Ալեքսանդր Կարապետյանը և Արթուր Սարկիսովը։ Հայաստանի ազգային ընտրանուն դեռ չեն միացել Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը։
# Հայաստանի-հավաքական, ՀՖՖ