Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի թիմի դեմ պատասխան խաղում
ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի հավաքականի` Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան հանդիպման համար վերջնական հայտացուցակը
Դարպասապահներ – 1. Օգնյեն Չանչարևիչ, 12. Արսեն Բեգլարյան, 16. Հենրի Ավագյան։
Պաշտպաններ – 2. Էդգար Գրիգորյան, 3. Վարազդատ Հարոյան, 4. Գեորգի Հարությունյան, 5. Ստյոպա Մկրտչյան, 13. Կամո Հովհաննիսյան, 19. Պետիկ Մանուկյան, 21. Նաիր Թիկնիզյան, 22. Սերգեյ Մուրադյան։
Կիսապաշտպաններ – 6. Ուգոչուկվու Իվու, 7. Էդգար Սևիկյան, 8. Սոլոմոն Իմե Ուդո, 9. Արթուր Սերոբյան, 10. Նարեկ Գրիգորյան, 11. Տիգրան Բարսեղյան, 14. Գոռ Մանվելյան, 20. Արտակ Դաշյան, 23. Վահան Բիչախչյան։
Հարձակվողներ – 15. Արայիկ Էլոյան, 17. Նիկոլաս Կալուկյան, 18. Արթուր Միրանյան։
Հայտացուցակից դուրս է մնացել «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, իսկ մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հայտարարեց, որ գերմանական «Կայզերսլաութերնի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է ազգային թիմից։
Վրաստան – Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 23-ին` Երևանի ժամանակով կմեկնարկի 18:00-ին։ Դիմակայության առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվել է 0:3 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Վրաստան-Հայաստան, Վրաստանի հավաքական