Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստն իտալական ակումբ կտեղափոխվի 📸
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գեղամ Կադիմյանը կտեղափոխվի Իտալիայի չորրորդ դիվիզոնում` Դ սերիայում հանդես եկող «Շակա» ակումբ, հաղորդում է անվանի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
32-ամյա վինգերն արդեն մեկնել է Իտալիա և շուտով պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ։
Կադիմյանը 2025 թ. մարտին երկու տարվա դադարից հետո վերսկսել է կարիերան և անցնող ամիսներին հանդես էր գալիս Չեխիայի երրորդ լիգայի «Զնոյմոյում», որի կազմում 10 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 ասիստ։
Նա Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 2016-2020 թթ., 16 խաղում 2 գոլ է խփել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Գեղամ Կադիմյան, Իտալական Դ սերիա, Հայաստանի-հավաքական, Շակա, տրանսֆերներ