Հայաստանի հավաքականի  հանդիպման տոմսերի արժեքները թանկացել են

Հայաստանի հավաքականի հանդիպման տոմսերի արժեքները թանկացել են

15/07/2024 - 17:22

Մեկնարկել է Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ ենթախմբի Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Պետք է փաստել, որ Հայաստանի հավաքականի, նախորդ տնային հանդիպման համեմատ, տոմսերի արժեքները թանկացել են։

Նախորդ տնային խաղը Հայաստանի հավաքականն անցկացրել է հունիսի 7-ին։ Այդ ժամանակ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն ընկերական հանդիպում է անցկացրել Ղազախստանի դեմ և հաղթել 2:1 հաշվով։

Այդ խաղում տոմսերն ունեցել հետևյալ արժեքները.

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ – 1000 դրամ

Արևելյան տրիբունա – 3000 և 5000 դրամ

Արևմտյան տրիբունա – 8000 և 10000 դրամ։

Լատվիայի դեմ խաղում տոմսերը կարժենան`

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ – 1000-3000 դրամ

Արևելյան տրիբունա – 5000-12000 դրամ

Արևմտյան տրիբունա – 10000-16000 դրամ։

Տոմսերի վաճառքն իրականացվում է  https://tickets.ffa.am/ կայքում։ Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս։

Հավելենք, որ Հայաստան – Լատվիա հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 7-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ C դիվիզիոնի չորրորդ խմբում ընդգրկված են նաև Հյուսիսային Մակեդոնիայի ու Ֆարերյան Կղզիների հավաքականները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023