Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել 📸
Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել 📸
19/03/2026 - 16:33

«Ալաշկերտի» պաշտպան Արսեն Սադոյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը հավաքականի հայտացուցակում փոխարինել է «Ուրարտուի» վինգեր Կարեն Մելքոնյանին, որը վնասվածք ունի։

Սադոյանը 2025թ. հոկտեմբերին արդեն հրավիրվել է Հայաստանի հավաքական, բայց դեռ ազգային թիմում չի նշել նորամուտը։ Նա ընթացիկ մրցաշրջանում 17 խաղում 1 ասիստ է կատարել։

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ազգային հավաքականի հետ։

Նախատեսված էր, որ Հայաստանի հավաքականն Աբու Դաբիում ևս մեկ ընկերական հանդիպում պետք է անցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների թիմի հետ, բայց, Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակով պայմանավորված, խաղը չեղարկվել է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026