Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել էր Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։
Հայտացուցակում ընդգրկվել էր նաև «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը, ով առաջին անգամ էր հրավիրվել Հայաստանի հավաքական։
Այդուհանդերձ, ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, 22-ամյա ֆուտբոլիստը լիարժեք չի ապաքինվել վնասվածքից և չի միանա Հայաստանի հավաքականին։
Աղասարյանին հայտացուցակում փոխարինելու է «Ալաշկերտի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին կմրցի Ուելսի, իսկ նոյեմբերի 21-ին Խորվ
աթիայի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Նարեկ Աղասարյան, Վբեյմար Անգուլո