Հայաստանի հավաքականի հայտացուցակը Վրաստանի դեմ հանդիպումների համար
ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային հանդիպումների համար։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Արսեն Բեգլարյան («Վան»), Հենրի Ավագյան («Արարատ-Արմենիա»)։
Պաշտպաններ – Վարազդատ Հարոյան
(«Փյունիկ»), Հովհաննես Համբարձումյան («Նոա»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Կամո Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա»), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»), Նաիր Թիկնիզյան («Լոկոմոտիվ Մոսկվա» Ռուսաստան), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա)։
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ – Տիգրան Բարսեղյան («Սլովան Բրատիսլավա», Սլովակիա), Վահան Բիչախչյան («Լեգիա Վարշավա», Լեհաստան), Էդգար Սևիկյան («Լոկոմոտիվ Մոսկվա», Ռուսաստան), Արթուր Սերոբյան («Շերիֆ», Մոլդովա),
Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Արթուր Միրանյան («Ունիվերսիտատեա Կլուժ» Ռումինիա),
Նարեկ Գրիգորյան («Ֆորուլ», Ռումինիա),
Հրանտ-Լեոն Ռանոս («Կայզերսլաութերն», Գերմանիա), Գոռ Մանվելյան («Նոա»), Արտակ Դաշյան («Նոա»), Սոլոմոն Ուդո («Փյունիկ»), Նիկոլաս Կալուկյան («Ուրարտու»)։
Հայաստանի հավաքականը մարզական հավաքը կսկսի մարտի 16-ին։
Հիշեցնենք, որ Վրաստանի դեմ դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Երևանում, պատասխան խաղը` մարտի 23-ին Թբիլիսիում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Հայաստան-Վրաստան, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Վրաստան-Հայաստան, Վրաստանի հավաքական