Հայաստանի հավաքականը 27 ֆուտբոլիստով սկսել է մարզական հավաքը
Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ակադեմիայում սկսել է մարզական հավաքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մարզական հավաքին մասնակցում է 27 ֆուտբոլիստ.
Դարպասապահներ – Հենրի Ավագյան («Արարատ-Արմենիա»), Արման Ներսեսյան (ԲԿՄԱ Երևան), Անատոլի Այվազով, Արսեն Բեգլարյան (երկուսն էլ` «Վան»)։
Պաշտպաններ – Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա), Սերգեյ Մուրադյան, Հովհաննես Համբարձումյան (երկուսն էլ` «Նոա»), Պետիկ Մանուկյան (ԲԿՄԱ Երևան), Նաիր Թիկնիզյան («Լոկոմոտիվ Մոսկվա», Ռուսաստան), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Գիորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա)։
Կիսապաշտպաններ – Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա), Էդգար Սևիկյան («Լոկոմոտիվ Մոսկվա»), Տիգրան Ավանեսյան («Արսենալ Տուլա», Ռուսաստան), Թոմաս Ադորյան («Բանֆիլդ», Արգենտինա), Գոռ Մանվելյան («Նոա»), Կարեն Մուրադյան, Հովհաննես Հարաությունյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա), Դանիել Աղբալյան, Դավիթ Հակոբյան (երկուսն էլ` ԲԿՄԱ Երևան)։
Հարձակվողներ – Արթուր Սերոբյան («Շերիֆ», Մոլդովա), Արթուր Միրանյան («Ունիվերսիտատեա Կլուժ», Ռումինիա), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա), Արայիկ Էլոյան (ԲԿՄԱ Երևան)։
Հայաստանի հավաքականն առաջին մարզումը կանցկացնի այսօր` մայիսի 31-ին` 17:30-ից սկսած։
Ջոն վան’տ Սխիպի գլխավորած թիմը հունիսի 6-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի, իսկ հունիսի 9-ին` Չեռնոգորիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ընկերական-հանդիպումներ, Հայաստանի-հավաքական