Հայաստանի հավաքականը 25 ֆուտբոլիստով մեկնել է Լյուբլյանա
Հայաստանի ազգային հավաքականը 25 ֆուտբոլիստով մեկնել է Լյուբլյանա, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Սլովենիայի մայրաքաղաք են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ – Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Ստանիսլավ Բուչնև («Փյունիկ»), Արսեն Բեգլարյան («Արարատ-Արմենիա)։
Պաշտպաններ – Վարազդատ Հարոյան («Ցինդաո Վեսթ Քոսթ», Չինաստան), Նաիր Թիկնիզյան («Լոկոմոտիվ Մոսկվա», Ռուսաստան), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան (երկորսն էլ` «Արարատ-Արմենիա»), Գեորգի Հարությունյան («Կրասնոդար», Ռուսաստան), Անդրանիկ Հակոբյան («Վալենսիա Մ19», Իսպանիա), Դավիդ Դավիդյան («Փյունիկ»), Էրիկ Սիմոնյան («Ուրարտու»), Սերգեյ Մուրադյան («Նոա»)։
Կիսապաշտպաններ – Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Տիգրան Ավանեսյան («Բալթիկա», Ռուսաստան), Էդգար Սևիկյան («Ֆերենցվարոշ», Հունգարիա), Վահան Բիչախչյան («Պոգոն Շեցին», Լեհաստան), Արտակ Դաշյան, Գոռ Մանվելյան (երկուսն էլ` «Նոա»), Հովհաննես Հարությունյան, Սոլոմոն Ուդո (երկուսն էլ` «Փյունիկ»), Գևորգ Տարախչյան («Ուրարտու»), Ժիրայր Շաղոյան, Արթուր Սերոբյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենաիա)։
Հարձակվող – Արթուր Միրանյան («Նոա»)։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 4-ին Լյուբլյանայում ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի, իսկ հունիսի 7-ին Երևանում` Ղազախստանի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Հայաստան-Ղազախստան, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Ղազախստանի հավաքական, Սլովենիայի հավաքական