Հայաստանի հավաքականը փայլուն խաղով ջախջախեց Լատվիային 🎥

Հայաստանի հավաքականը փայլուն խաղով ջախջախեց Լատվիային 🎥

07/09/2024 - 21:51

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի առաջին տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Լատվիայի թիմի դեմ։

Հայաստանի հավաքականը հիանալի հանդիպում անցկացրեց և գրեթե շանս չտվեց մրցակցին` հաղթելով 4:1 հաշվով։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմից գոլերը խփեցին Վահան Բիչախչյանը, Լուկաս Սելարայանն ու Էդուարդ Սպերցյանը, իսկ մրցակցի պաշտպան Կասպար Դուրգան գրավեց սեփական դարպասը։

Հայաստանի հավաքականը վաստակեց 3 միավոր և գլխավորեց չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբի մյուս խաղում Ֆարերյան կղզիներն ու Հյուսիսային Մակեդոնիան չեն պարզել հաղթողին` 1-1։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023