Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Հունգարիայից 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում 0:2 հաշվով պարտվեց Հունգարիայի թիմին։
Հանդիպման գոլերը 56-րդ րոպեին 90+4+րդ րոպեներին խփեց համապատասխանաբար Դանիել Լուկաչն ու Ժոմբոր Գրուբերը։
Եղիշե Մելիքյայի գլխավորած թիմը գոլ բաց թողնելուց հետո երկու իրական պահ ստեղծեց, սակայն Հայաստանի հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը վրիպեց նպաստավոր դիրքերից։
Պարտությունից հետո Հայաստանի հավաքականը մնաց 3 միավորով ու նահանջեց երրորդ տեղ։ Հունգարիան առաջին հաղթանակը տարավ` 4 միավորով բարձրանալով երկրորդ տեղ։
Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 14-ին` Դուբլինում մրցելով Իռլանդիայի թիմի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am