Հայաստանի հավաքականը տպավորիչ խաղով հաղթեց Իռլանդիային 🎥
Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի թիմին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընդհանուր բավական տպավորիչ խաղ ցույց տվեց` հանդիպման մեծ մասում ունենալով խաղային առավելություն։
Հայաստանի հավաքականից գոլերը խփեցին Էդուարդ Սպերցյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը։ Իռլանդացիներից աչքի ընկավ Էվան Ֆերգյուսոնը։
Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարում առաջին հաղթանակը տարավ` 3 միավորով F խմբում բարձրանալով երկրորդ տեղ։ Իռալանդացիները 1 միավորով չորրորդն է։
Խմբի մյուս խաղում` Երևանի ժամանակով 22:45-ից սկսած, միմյանց դեմ կմրցեն Հունգարիայի և Պորտուգալիայի հավաքականները։
Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարում կանցնացնի հոկտեմբերի 10-ին և հյուրընկալվելիս կմրցի Հունգարիայի դեմ։