Հայաստանի հավաքականը վստահ խաղով հաղթեց Ղազախստանին 🎥

Հայաստանի հավաքականը վստահ խաղով հաղթեց Ղազախստանին 🎥

07/06/2024 - 21:53

Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական խաղում մրցեց Ղազախստանի դեմ։

Հանդիպումը հիմնականում անցավ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների թելադրանքով. Ալեքսանդր Պետրակովի թիմը հաղթեց 2:1 հաշվով։

Տանտերերից գոլի հեղինակ դարձավ Վահան Վիչախչյանը, իսկ մրցակցի պաշտպան Ալեքսանդր Մարոչկինը գրավեց սեփական դարպասը։

Խաղավերջում ղազախներից աչքի ընկավ Բաուրժան Իսլամխանը` դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։

Նշենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 7-ին և Ազգերի լիգայի C դիվիզիոնի 4-րդ խմբի առաջին տուրում տանը կընդունի Լատվիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023