Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի առաջիկա խաղը
Ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականը մարտի 25-ին սկսում է պայքարն աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում։
1-ին տուրում մեր ընտրանին հյուրընկալվելիս կմրցի Լիխտենշտեյնի հավաքականի դեմ։
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական Telegram-ի ալիքից, Լիխտենշտեյնի հավաքականի դեմ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի մեր ընտրանու ավագ Գևորգ Ղազարյանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մարտի 23-ին տեղի ունեցած մարզումը Ղազարյանն անցկացրել է անհատական ծրագրով՝ ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի հետ:
Հիշեցնենք, որ Լիխտենշտեյն – Հայաստան հանդիման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։45։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գևորգ-Ղազարյան, Լիխտենշտեյն-Հայաստան, Լիխտենշտեյնի հավաքական, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Պաբլո Լյանես