Հաստատվել է Լիխտենշտեյն – Հայաստան հանդիպման մրցավարական բրիգադը
Ինչպես գիտեք, մարտի 25-ին Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում Հայաստանի հավաքականը աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 1-ին տուրի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի Լիխտենշտեյնի հավաքականի դեմ։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները՝ Յուլիան Վայնբերգերի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Անդրեաս Շտաունդինգերը և Ռոլանդ Ռեյդելը։ Չորրոդ պաշտոնյան է Քրիստոֆեր Յագերը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Իգոր Ռադոյչիչը (Սերբիա), պատվիրակը՝ Յան Վիլեմ Վան Դոպը (Նիդերլանդներ)։
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Լիխտենշտեյն-Հայաստան, Լիխտենշտեյնի հավաքական, Հայաստանի-հավաքական