Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն է կրել Իսպանիայից
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն Իսպանիայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում պարտվել է 1:8 հաշվով։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմի միակ գոլը խփել է Արսեն Պետրոսովը։
Սեպտեմբերի 19-ին Հայաստանի հավաքականը նույն մրցակցին պարտվել էր 2:6 հաշվով։
Նշենք, որ ֆուտզալի Իսպանիայի հավաքականն աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն է, իսկ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը` զիջելով միայն Բրազիլիային։
Հիշեցնենք, որ 2026թ. Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության խմբային փուլին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Պետրոսով, Եվրո-2026-ֆուտզալ, Հայաստանի ֆուտզալի հավաքական, Ռուբեն Նազարեթյան, ֆուտզալ, Ֆուտզալի Իսպանիայի հավաքական