Հայաստանի հավաքականը պարտվեց 10 հոգով խաղացող Հյուսիսային Մակեդոնիային 🎥
Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում հյուրընկալվելիս մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ։
Հյուսիսմակեդոնացիների առավելությամբ անցած առաջին կեսում կողմերը չբացեցին հաշիվը։ Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականին երեք անգամ փրկեց 34-ամյա դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։
45+4-րդ րոպեին տնատերերը մնացին 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց Գյոկո Զայկովը, որն ստացավ երկրորդ դեղին քարտը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկն ու միջնամասն անցավ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած Հայաստանի հավաքականի առավելությամբ, սակայն հյուրերի խաղը չէր ստացվում։
Դեռ ավելին` 70-րդ րոպեին դաշտի տերերը, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, տուգանայինից կատարած շքեղ հարվածով բացեցին հաշիվը. աչքի ընկավ թիմի ավագ Էնիս Բարդին։
78-րդ րոպեին Հյուսիսային Մակեդոնիան նետվեց հակագրոհի, որը եզրափակեց Բոյան Միյովսկին։
Հայաստանի հավաքականը խաղավերջում փորձեց ինչ-որ բան անել, սակայն ապարդյուն։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը պարտվեց 0:2 հաշվով։
Չորրորդ խմբում կայացել է ևս մեկ խաղ.
Լատվիա 1-0 Ֆարերյան կղզիներ
Խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Հյ. Մակեդոնիա – 4 միավոր
- Հայաստան – 3
- Լատվիա – 3
- Ֆարերյան կղզիներ – 1
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Ալեքսանդր Պետրակով, Բոյան Միյովսկի, Գյոկո Զայկով, Էնիս Բարդի, Հայաստանի-հավաքական, Հյուսիսային Մակեդոնա-Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական