Հայաստանի հավաքականը պարտվեց Խորվաթիային 🎥

Հայաստանի հավաքականը պարտվեց Խորվաթիային 🎥

11/09/2023 - 21:56

Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Խորվաթիայի ընտրանու դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։

Զլատկո Դալիչի թիմին հաղթանակ պարգևեց 15-րդ րոպեին Անդրեյ Կրամարիչի խփած գնդակը։

Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

Լատվիա – Ուելս

D խմբի մրցաշարային աղյուսակը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. Խորվաթիա (անցկացրած 4 խաղ) – 10 միավոր
  2. Թուրքիա – 10 միավոր
  3. Հայաստան – 7 միավոր
  4. Ուելս (անցկացրած 4 խաղ) – 4 միավոր
  5. Լատվիա (անցկացրած 4 խաղ) – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023