Հայաստանի հավաքականը նորեկ կունենա 🎥
Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը կհրավիրվի Հայաստանի հավաքական, հայտնում է Metaratings-ը։
20-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ հրավեր կստանա ազգային թիմից` մասնակցելու նոյեմբերին կայանալիք Հունգարիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ աշխարհի 2026թ. եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերջին հանդիպումներին։
Վերջերս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Մոսկվայում ներկա է եղել Ռուսաստանի գավաթի խաղարկության ԲԿՄԱ – «Ակրոն» (3:2) հանդիպմանը և հետևել Բանդիկյանի խաղին։
Հանդիպումից հետո 46-ամյա մասնագետը հանդիպել և զրուցել է հայ ֆուտբոլիստի հետ` ծանոթանալով Բանդիկյանի խաղային մտածողությանը և որակներին, քննարկել նրա` ազգային հավաքականում ելույթ ունենալու հնարավորությունները։
Արտյոմ Բանդիկյանը Մոսկայի ԲԿՄԱ-ի սան է, որի հիմնական թիմում 13 խաղում 2 ասիստ է կատարել։ Նա 2024թ. հոկտեմբերից հանդես է գալիս Հայաստանի Մ21 հավաքականում և մասնակցել է 5 հանդիպման։
Երիտասարդ ֆուտբոլիստը խաղում է աջ և ձախ պաշտպանների, հենակետային կիսապաշտպանի դիրքերում։
Հայաստանի հավաքականը նոյեմբերի 13-ին Երևանում կմրցի Հունգարիայի դեմ, իսկ նոյեմբերի 16-ին Պորտուում կհանդիպի Պորտուգալիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Արտյոմ Բանդիկյան, ԲԿՄԱ, Եղիշե Մելիքյան, Հայաստանի-հավաքական, Մունդիալ-2026