Իսլանդացիները լուրջ կորուստ ունեն Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ
2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրի շրջանակում մարտի 28-ին Հայաստանի հավաքականը Երևանում մրցելու է Իսլանդիայի հավաքականի դեմ։
Ինչպես տեղեկացնում է Իսլանդիայի հավաքականի պաշտոնական Twitter-ի էջը, «Էվերտոնի» կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը իսլանդացիների առաջիկա երեք հանդիպումները բաց է թողնելու։
Բանն այն է, որ ֆուտբոլիստի ընտանիքում առաջին երեխան է ծնվելու, այդ պատճառով էլ նա բաց կթողնի Գերմանիայի, Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների դեմ կայանալիք խաղերը։
Հավելենք, որ Գիլֆի Սիգուրդսոնը Իսլանդիայի հավաքականի առաջատարներից է, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 78 հանդիպում՝ դառնալով 25 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Գիլֆի Սիգուրդսոն, Էվերտոն, Իսլանդիայի հավաքական, Հայաստան-Իսլանդիա, Հայաստանի