Հայաստանի հավաքականը մեկնել է Ֆրանկֆուրտ
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 4-ին չարտերային չվերթով մեկնել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ էլ կշարունակի պատրաստվել աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի առաջիկա երկու հանդիպումներին։
Մեր ընտրանին Գերմանիա է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով – «Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Պաշտպաններ
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ – «Նոա»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան – «Արարատ»
Ժիրայր Մարգարյան – «Արարատ»
Կիսապատշպաններ
Էրիկ Վարդանյան – «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Ավանեսյան – «Արարատ-Արմենիա»
Ալիկ Առաքելյան – «Արարատ»
Հարձակվող
Ալեքսանդր Կարապետյան – «Նոա»
Ֆրանկֆուրտում մեր հավաքականին կմիանան արտասահմանյան ակումբներում հանդես եկող մյուս բոլոր հրավիրված ֆուտբոլիստները` բացառությամբ Անդրե Չալըշըրի, ով, ցավոք, վնասվածքի պատճառով, բաց է թողնելու առաջիկա խաղերը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին մեր ընտրանին կհյուրընկալվի Իսլանդիային, իսկ ամսի 11-ին` Ռումինիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Իսլանդիա-Հայաստան, Հայաստանի ազգային հավաքական, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Ռումինիա-Հայաստան