Հայաստանի հավաքականը մեկնել է Կոսովո 🎥

Հայաստանի հավաքականը մեկնել է Կոսովո 🎥

05/06/2025 - 15:06

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Կոսովո, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Ջոն վան’տ Սխիպի գլխավորած թիմը հունիսի 6-ին Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի հավաքականի հետ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 21:00-ին։

Հունիսի 9-ին էլ Հայաստանի թիմը Նիկշիչի «Քաղաքային» մարզադաշտում կմրցի Չեռնոգորիայի հավաքականի դեմ։ Հանդիպման մեկնարկը` 22:00-ին։

Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը հանդիպումների համար հրավիրվել է հետևյալ 27 ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Հենրի Ավագյան («Արարատ-Արմենիա»), Արման Ներսեսյան (ԲԿՄԱ Երևան), Անատոլի Այվազով, Արսեն Բեգլարյան (երկուսն էլ` «Վան»)։

Պաշտպաններ – Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա), Սերգեյ Մուրադյան, Հովհաննես Համբարձումյան (երկուսն էլ` «Նոա»), Պետիկ Մանուկյան (ԲԿՄԱ Երևան), Նաիր Թիկնիզյան («Լոկոմոտիվ Մոսկվա», Ռուսաստան), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Գիորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա)։

Կիսապաշտպաններ – Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա), Էդգար Սևիկյան («Լոկոմոտիվ Մոսկվա»), Տիգրան Ավանեսյան («Արսենալ Տուլա», Ռուսաստան), Թոմաս Ադորյան («Բանֆիլդ», Արգենտինա), Գոռ Մանվելյան («Նոա»), Կարեն Մուրադյան, Հովհաննես Հարաությունյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա), Դանիել Աղբալյան, Դավիթ Հակոբյան (երկուսն էլ` ԲԿՄԱ Երևան)։

Հարձակվողներ – Արթուր Սերոբյան («Շերիֆ», Մոլդովա), Արթուր Միրանյան («Ունիվերսիտատեա Կլուժ», Ռումինիա), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա), Արայիկ Էլոյան (ԲԿՄԱ Երևան)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023