Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային` նվաճելով Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ-ի ուղեգիր
Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, Հայաստանի հավաքականը Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում մրցեց Լատվիայի դեմ։
Համառ պայքարում անցած խաղում Հայաստանի հավաքականը Էդուարդ Սպերցյանի և Արթուր Միրանյանի խփած գոլերի շնորհիվ հաղթեց 2:1 հաշվով։ Լատվիացիներից աչքի ընկավ Ռոբերտ Ուլդրիկիսը։
Խմբի մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիան 1:0 հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիներին։
Չորրորդ խումբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Հյուսիսային Մակեդոնիա – 16 միավոր
- Հայաստան – 7
- Ֆարերյան կղզիներ – 6
- Լատվիա – 4
Այսպիսով, Հայաստանի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ-ի ուղեգիր և կպայքարի B դիվիզիոն դուրս գալու համար։ Հայաստանն իր մրցակցին կիմանա նոյեմբերի 22-ին կայանալիք վիճակահանության ժամանակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից