Հայաստանի հավաքականը կրկին նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՖԻՖԱ-ն հուլիսի 10-ին հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք տեղով և 1204,78 միավորով այժմ 105-րդն է։
Սա Հայաստանի հավաքականի համար 2019 թ. ապրիլից հետո վատագույն դիրքն է։ Այդ ժամանակ ազգային թիմը եղել է 106-րդը։
Հիշեցնենք, որ հունիսին Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում անցկացրեց` Կոսովոյի (2:5) և Չեռնոգորիայի (2:2) թիմերի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Հայաստանի-հավաքական, ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ