Հայաստանի հավաքականը կրկին ձախողվեց` պարտվելով Հյուսիսային Մակեդոնիային 🎥
Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ։
Ցավոք, Հայաստանի հավաքականը կրկին ձախողվեց և պարտվեց 0:2 հաշվով։
Հյուսիամկեդոնացիների կազմից երկրորդ խաղակեսում աչքի ընկան Բոյան Միյովսկին ու Իսնիկ Ալիմին։
Չորրորդ խմբում կայանալու է ևս մեկ հանդիպում.
Ֆարերյան կղզիներ – Լատվիա
Խումբի մրցաշարային աղյուսակը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.
- Հյուսիսային Մակեդոնիա – 10 միավոր
- Հայաստան – 4
- Լատվիա – 3
- Ֆարերյան կղզիներ – 2
Հավելենք, որ Ալեքսանդր Պերակովի գլխավորած Հայաստանի հավաքականը զրկվեց Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խումբը հաղթելու հնարավորությունից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Ալեքսանդր Պետրակով, Բոյան Միյովսկի, Իսնիկ Ալիմի, Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա, Հայաստանի-հավաքական, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական