Հայաստանի հավաքականը ծանր ոչ-ոքի կորզեց Վրաստանի դեմ խաղում🎥

Հայաստանի հավաքականը ծանր ոչ-ոքի կորզեց Վրաստանի դեմ խաղում🎥

11/10/2020 - 21:54

Հոկտեմբերի 11-ին Լեհաստանի Տիխի քաղաքում կայացավ Ազգերի լիգայի C դիվիզիոնի Հայաստան – Վրաստան հանդիպումը։ Հանդիպումը նախօրոք որոշված էր, որ պետք է անցկացվեր Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, սակայն սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական ողջ երկայնքով սկսված ռազմական գործողությունների պատճառով ՈՒԵՖԱ-ն որոշում կայացրեց խաղի անցկացման վայրը փոխել։

Հանդիպման հաշիվը բացվեց շատ արագ։ 6-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը ձախ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ, փոխանցում կատարեց, ինչից հետո վրացի պաշտպանները չկարողացան հեռացնել գնդակը և այն հայտնվեց Խորեն Բայրամյիանի մոտ, ում հարվածից հետո էլ բացվեց խաղի հաշիվը։

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում մեր տղաները շատ իներտ էին գործում, իսկ Վրաստանի հավաքականը բավականին լուրջ առավելություն ուներ և մի շարք դրվագներում կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն դրվագներից մեկում գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ մյուդ դրվագում՝ փրկեց Դավիթ Յուրչենկոն։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց միանգամից վրացիների խփած գոլով․ 46-րդ րոպեին աջ եզրից Լեվան Շենգելիայի կատարած փոխանցումից հետո Նիկա Կաչարավան գլխով հարված կատարեց, սակայն գնդակը Յուրչենկոյի ձեռքի տակով սահեց դեպի դարպասը։

Բաց թողած գոլից հետո էլ Վլադիմիր Վայսի սաները առավելություն ունեին և հաշվի մեջ առաջ անցնելու լավ պահեր ունեին։ Ի վերջո, 74-րդ րոպեին մեր հարևաններն առաջ անցան հաշվի մեջ․ Վակոյի աջ եզրից կատարած փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած Թոռնիկե Օկրիաշվիլին գրավեց դատարկ դարպասը։

Բաց թողած գոլից հետո Խոակին Կապառոսը մի շարք փոփոխություններ կատարեց, որոնք ակտիվացրին մեր թիմի խաղը և 87-րդ րոպեին Գեղամ Ղադիմյանի կատարած հարվածից հետո Մուրթազ Դաուշվիլին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց։ Նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը՝ ծանր ոչ-ոքի կորզելով մեր ընտրանու համար։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի շրջանակում անցկացրել է 3 խաղից հետո վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է խմբի 3-րդ հորիզոնականը։ Խումբը գլխավորում են Վրաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները, որոնք վաստակել են 5-ական միավոր։ Էստոնիան 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023