Հայաստանի հավաքականը ժամանել է Ռեյկյավիկ
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 6-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքից չարտերային չվերթով մեկնել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ, որտեղ կկայանա ԱԱ-2022 որակավորման J խմբի 7-րդ տուրի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։
Մեր ազգային ընտրանին կհանգրվանի Ռեյկյավիկի «Գրանդ» հյուրանոցում։
Հավելենք, որ ԱԱ-2022-ի որակավորման J խմբի 7-րդ տուրի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Իսլանդիա-Հայաստան, Իսլանդիայի հավաքական, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ