Հայաստանի հավաքականը դժգույն և տխուր խաղով ոչ-ոքի խաղաց  🎥

Հայաստանի հավաքականը դժգույն և տխուր խաղով ոչ-ոքի խաղաց 🎥

15/10/2020 - 00:35

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի 4-րդ տուրի շրջանակում Տալլինում հյուրըկալվեց Էստոնիայի հավաքականին։

Մեր տղաները ինչպես Վրաստանի դեմ, այնպես էլ այս խաղում բավականին արագ բացեցին հաշիվը։ 8-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Կամո Հովհաննիսյանը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը։

Մեր ուրախությունը երկար չտևեց, քանի որ 14-րդ րոպեին էստոնացիները անկյունայինի խաղարկումից հետո Ռաունո Սապինենը հավասարեցրեց հաշիվը։

Հանդիպման մացած ժամանակահատվածում մեր տղաները արեցին այն նույն սխալները, ինչ Վրաստանի հավաքականի դեմ էին թույլ տվել։ Խոակին Կապառոսի սաները բավականին իներտ էին գործում դաշտում, դանդաղ էին, տարրական կարճ փոխանցումներ չէին հասնում հասցեատերերին, իսկ հարձակման գծում չկար բացարձակ ակտիվություն, չկա խաղային ձեռագիր, պաշտպանությունում էլ բացթողումները չափից դուրս շատ էին և լավ է, որ Էստոնիայի հավաքականն էլ իր ունեցած մի շարք իրական գոլային պահեր պարզապես վատնեց։

Ամեն դեպքում, մեր տղաները հյուրընկալվելիս 1 միավոր բերեցին տուն և անցկացրած 4 խաղից հետո 5 միավորով իր խմբում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

Մեր խաղին զուգահեռաբար ընթացող Հյուսիսային Մակեդոնիա – Վրաստան խաղում գրանցվեց 1։1 հաշիվը։ Մակեդոնացիներն ու վրացիները վաստակած 6-ական միավորով գլխավորում են մեր խումբը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023