Հայաստանի հավաքականը գոլառատ խաղում պարտվեց Իսպանիային 🎥
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 2:6 հաշվով պարտվեց Իսպանիայի թիմին։
Պամպլոնայում կայացած խաղում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմից գոլերը խփեցին Արսեն Պետրոսովն ու Սարգիս Մարգարյանը։
Կողմերը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 21-ին Տուդելայում, մեկնարկը` ժամը 19:00-ին։
Նշենք, որ ֆուտզալի Իսպանիայի հավաքականն աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն է, իսկ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը` զիջելով միայն Բրազիլիային։
Այս խաղերով Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրո-2026-ի խմբային փուլին, որի վիճակահանությունը կկայանա հոկտեմբերի 24-ին։ Մրցաշարը տեղի կունենա Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում 2026թ. հունվարի 21-ից փետրվարի 7-ը։
Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am