Հայաստանի Գավաթ. ոչ-ոքիներ Գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղերում ?
Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղի շրջանակում այսօր՝ ապրիլի 3-ին կայացել են 2 հանդիպումներ:
«Արարատ-Արմենիան» ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալել է «Ալաշկերտին». հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2:
Հանդիպման 14-րդ րոպեին տուգանայինից հիանալի գոլի հողինակ է դարձել «Արարատ-Արմենիայի» հարձակվող Անտոն Կոբյալկոն:
62-րդ րոպեին Հրայր Մկոյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել՝ հավասարեցնելով հաշիվը:
Հանդիպման 76-րդ րոպեին նոմինալ տանտերերի դարպասային հրապարակում խառնաշփոթ իրավիճակ է եղել, ինչի պատճառով ինքնագոլ է գրանցվել՝ 1:2:
Ընդամենը 3 րոպե անց Խոզինը պատասխանել է՝ 2:2:
Մյուս հանդիպման շրջանակում «Բանանցը» հյուրընկալել էր «Լոռիին». խաղը գոլազուրկ ավարտ է ունեցել՝ 0:0:
Պատասխան հանդիպումները կայանալու են ապրիլի 22-ին:
# Ալաշկերտ, Արարատ-Արմենիա, Բանանց, Լոռի, Հայաստանի-Գավաթ