Ադրբեջանը պատրաստվում է բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ին՝ Հայաստան – Ռումինիա հանդիպման հետ կապված
Ինչպես արդեն տեղյակ եք, Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 31-ին մրցեց Ռումինիայի հավաքականի դեմ՝ հաղթելով 3։2 հաշվով։
Ինչպես տեղեկացնում է Sports.ru-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի Facebook-ի պաշտոնական էջին, ադրբեջանական կողմը պատրաստվում է բողոք ներկայացնել Հայաստան-Ռումինիա հանդիպման հետ կապված, քանի որ այդ խաղում «Հանրապետական» մարզադաշտի տրիբունաներում ծածանվել են Արցախի դրոշները․
«Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան ընթացակարգով դիմում կուղարկի ՖԻՖԱ-ին՝ կապված Հայաստան-Ռումինիա հանդիպման ընթացքում մարզադաշտի տրիբունաներում, այսպես կոչված, անջատողական ռեժիմի դրոշը կախելու հետ»,- նշված է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիա, Հայաստան vs Ադբրեջան, Հայաստան-Ռումինիա, Հայաստանի-հավաքական