Պաշտոնական․ Ալեքսանդր Կարապետյանը հանդես կգա հայկական ակումբի կազմում
Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ ակումբին է միացել 33-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:
Ալեքսը հանդես է եկել գերմանական «Վեհեն», «Օբերնյուլանդ», «Էլվերսբերգ», «Հոմբուրգ», լյուքսեմբուրգյան «Ֆ91 Դյուդելանժ», «Գրևենմախեր», «Պրոգրես Նիդերկորն», ռուսական «Սոչի» և մի շարք այլ ակումբներում:
«Ֆ91 Դյուդելանժի» կազմում դարձել է Լյուքսեմբուրգի չեմպիոն:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ռուսական «Տամբովի» ֆուտբոլիստ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 19 հանդիպում և դարձել վեց գոլի հեղինակ:
Բարի գալուստ, Սաշա!»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր-Կարապետյան, Արարատ-Արմենիա, Հայաստանի-հավաքական