Հայաստանի հավաքականի կազմից ո՞ր ֆուտբոլիստներն են ամենաշատը վազել Ռումինիայի դեմ խաղում
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 31-ին աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում սեփական հարկի տակ 3։2 հաշվով հիանալի հաղթանակ տարավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Telegram-ի պաշտոնական ալիքը՝ հղում կատարելով Instatscout վիճակագրական ընկերությանը, Ռումինիայի դեմ խաղում մեր հավաքականի կազմից ամենաշատը վազել է Խորեն Բայրամյանը (11107 մ), ում հաջորդում են Տիգրան Բարսեղյանը (10467 մ) և Հովհաննես Համբարձումյանը (10247 մ):
Հիշեցնենք, որ Խոակին Կապառոսի սաներն ԱԱ-2022-ի որակավորման փուլի մեկնարկային երեք խաղերում էլ հաղթեցին և 9 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը։ Գերմանիան ու Հյուսիսային Մակեդոնիան էլ 6-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Խորեն Բայրամյան, Հայաստան-Ռումինիա, Հայաստանի-հավաքական, Հովհաննես-Համբարձումյան, Տիգրան-Բարսեղյան