Պաշտոնական. Հայազգի ֆուտբոլիստը նոր պայմանագիր կնքեց ԲԿՄԱ-ի հետ
Ինչպես տեղեկացնում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել Տիգրան Ավանեսյանի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` 19-ամյա ֆուտբոլիստը «բանակայինների» շարքերում կշարունակի մնալ մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, ոը Տիգրան Ավանեսյանը ծնունդով Կալինինգրադից է, սակայն 13 տարեկանից ի վեր հանդես է Բանակի Կենտրոնական Մարզական Ակումբի համակարգում։ Նա խաղացել է հիմնականում ԲԿՄԱ II-ի կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 44 խաղ` դառնալով 7 գոլի հեղինակ։ Նա խաղում է կենակետային կիսապաշտպանի դիրքում։
Հայազգի ֆուտբոլիստը 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Տամբովում», որի կազմում էլ 2021 թ. փետրվարի 26-ին «Ռոտորի» դեմ կայացած խաղում (1:3) նորամուտը նշեց ՌՊԼ-ում։
Նշենք նաև, որ Ավանեսյանը նաև Ռուսաստանի Մ-18 տարեկանների հավաքականի անդամ է եղել, որի կազմում անցկացրել է 6 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԲԿՄԱ, ՌՊԼ, Տամբով, Տիգրան Ավանեսյան