«Համբուրգը» ջախջախիչ հաղթանակ տարավ` 7 տարի անց վերադառնալով Բունդեսլիգա 
Երկրորդ Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Համբուրգը» «Ֆոլկպարկշտադիոն» մարզդաշտում 6:1 հաշվով ջախջախեց «Ուլմին»։
34-ամյա Մերլին Պոլցինի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ռանսֆորդ Քյոնիգսդյորֆերը, մեկական գոլ խփեցին Լյուդովիտ Ռայսը, Դեյվի Զելկեն ու Դանիել Էլֆադլին, իսկ մրցակցի պաշտպան Ֆիլիպ Շտրոմֆը գրավեց սեփական դարպասը։
«Ուլմից» Թոմ Գալը 7-րդ րոպեին բացեց հաշիվը։
«Համբուրգը» 59-ի հասցրեց միավորների քանակը և առաջնության ավարտից մեկ տուր առաջ 7 տարի անց նվաճեց Բունդեսլիգայի ուղեգիր։ «Ուլմը» 29 միավորով նախավերջինն է` 17-րդը։
Հանդիպման գլխավոր մրցավար Մաքս Բուրդայի եզրափակիչ սուլիչից հետո «Ֆոլկպարկշտադիոնում» հավաքված 57 հազար երկրպագուներից շատերը ներխուժեցին խաղադաշտ` «Համբուրգի» ֆուտբոլիստների հետ հաջողությունը տոնելու։
Լեգենդար «Համբուրգը» Գերմանիայի 6-ակի չեմպիոն է, Գերմանիայի եռակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի 1983 թ. հաղթող։
# Բունդեսլիգա, Դևի Զելկե, Երկրորդ Բունդեսլիգա, Լյուդովիտ Ռայս, Համբուրգ, Մերլին Պոլցին, Ուլմ, Ռանսֆորդ Քյոնիգսդյորֆեր