Համացանցում հայտնվել է Սոնի զինծառայությունից առաջին լուսանկարը
Ինչպես գիտեք, «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հին Մին Սոնը զորակոչվել է զինծառայության և մոտ մեկ ամիս պետք է մասնակցի զինվորական հավաքների։
Ինչպես տեղեկացնում է Independent-ը, 27-ամյա ֆուտբոլիստը Չեդջու կղզում անցնում է ծովային հետևակի բազային գիտելիքների վերապատրաստում։ Սոնի ծառայությունը կտևի մոտ երեք շաբաթ և «Տոտենհեմի» մարզաբազա կվերադառնա մայիսին։
Համացանցում հայտնվել է հարավկորեացի ֆուտբոլիստի ծառայությունից առաջին լուսանկարը։ Նկարում Սոնը սև գլխարկովն է։
Նշենք, որ Հարավային Կորեայում պարտադիր ծառայությունը տևում է 21 ամիս, սակայն եթե որևէ մեկը մարզական հաջողության է հասնում երկրի դրոշի ներքո, ապա այն կրճատվում է մինչև մեկ ամիս։ Սոնը 2018 թվականին Հարավային Կորեայի հավաքականի հետ նվաճել է Ասիական խաղերի չեմպիոնի տիտղոսը։
# Հին Մին Սոն, Տոտենհեմ