Համացանցում է հատյնվել Մեսսիի ուղարկած բյուրոֆաքսի լուսանկարը📷
Ինչպես գիտեք, երեկ՝ օգոստոսի 25-ին, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին բյուրոֆաքսի միջոցով դիմել է ակումբի ղեկավարությանը՝ ցանկանալով հեռանալ ակումբից։ Արգենտինացի ֆուտբոլիստը մտադիր է օգտվել իր պայմանագրի այն կետից, որը նրան հնարավորություն է տալիս խզել պայմանագիրը և հեռանալ ակումբից։
TycSports պարբերականին հաջողվել է ստանալ այդ ուղարկված բյուրոֆաքսի լուսանկարը՝ հրապարակելով համացանցում։ Այդ ֆաքսի վրա գրված է եղել հետևյալը․
«Ես՝ Լիոնել Անդրես Մեսսի Կուտիչինիս, Ձեր թույլտվությամբ ցանկանում եմ դադարեցնել աշխատանքային պայմանագրը։ Ակումբի կանոնադրության 24-րդ կետը ինձ հնարավորություն է տալիս օգտվել այդ իրավունքից։
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ անձնական և կարիերայի զարգացման համար, որոնք ես հասել եմ մեր համատեղ աշխատանքի տարիներին։ Այդ ամենի շնորհիվ ես դարձել եմ ավելի լավը՝ ինչպես մարդ, այնպես էլ ֆուտբոլիստ, սակայն անձնական պատճառներով ես ստիպված եմ եղել կայացնել նման բարդ որոշում։ Հուսով եմ՝ ակումբը կթույլատրի այդ ամենը»։
# Բարսելոնա, Լեո Մեսսի