Հաղթանակը բուռն նշելու համար աֆրիկացի մարզիչը կեստարյա որակազրկում է ստացել?

Հաղթանակը բուռն նշելու համար աֆրիկացի մարզիչը կեստարյա որակազրկում է ստացել?

24/02/2020 - 23:47

Զանզիբարը ներկայացնող «Մյեմբեն» ակումբի գլխավոր մարզիչ Մենի Գամերան մրցակցի երկրպագուների առջև իջացրել է շալվարը, ինչի համար ստացել է կեստարյա որակազրկում։

Ինչպես տեղեկացնում է Fox Sports-ը, «Մյեմբենը» հանդես էր գալիս «Ջանգոմբե Բոյսի» դեմ, որը մարզչի նախկին ակումբն է։ «Մյեմբենն» այդ խաղում հաղթել է 1։0 հաշվով, իսկ մարզիչը սկսել է բուռն կերպով տոնել հաղթանակը։ Մարզիչը սկսել է մրցակցի երկրպագուների առջև պարել, ոչ հարգալից ժեստեր ցույց տալ, իսկ վերջում նույնիսկ շալվարն է իջացրել երկրպագուների առջև։ Խաղադաշտի անվտանգության աշխատակիցներից մեկին հաջողվել է Գամերային մի կողմ քաշել։

«Նրանք ժամանակին ինձ վռնդեցին և անվանեցին կապիկ։ Այդ նրանք են կապիկը և նրանց ղեկավարը և նրանք ոչինչ անել չեն կարող անել այդ առթիվ։ Ես նրանց տղամարդն եմ և հայրը»,- ասել է Գամերան խաղից հետո։

Տեղի ֆուտբոլի ֆեդերացիան Մենի Գամերային որակազրկել է կես տարով և տուգանել 200 դոլլարով։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023