ՀԱՀ-ը խոշոր հաշվով հաղթեց Ռուանդային` նվաճելով ԱԱ-2026-ի ուղեգիր 🎥
Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի C խմբի վերջին` 10-րդ տուրում սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց Ռուանդային։
Հուգո Բրոսի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Թալենթե Մբաթան, Օսվին Ափոլիսն ու Էվիդենս Մակգոպան։
Այս հաղթանակի շնորհիվ «Բաֆանա բաֆանան» վաստակեց 18 միավոր, C խմբում գրավեց առաջին տեղը` 16 տարի անց նվաճելով աշխարհի առաջնության ուղեգիր։ Ռուանդան 11 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը։
ՀԱՀ-ը նախորդ անգամ Մունդիալին մասնակցել է 2010 թվականին, երբ մրցաշարի տանտերն էր։
Հարավաֆրիկացիները չորրորդ անգամ են նվաճում աշխարհի առաջնության ուղեգիր։ Նրանք մրցաշարին մասնակցել են նաև 1998 և 2002 թվականներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am