Հալանդն աստղաբաշխական աշխատավարձ է վաստակում Ման. Սիթիի կազմում
Բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականին հաջողվել է պարզել, թե որքան է կազմում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդի աշխատավարձը։
Պարզվում է, որ նորվեգացի ֆուտբոլիստը «քաղաքաբնակների» կազմում շաբաթական վաստակում է 865 հազար ֆունտ աշխատավարձ։
Աղբյուրի փոխանցմամբ` այդ 865 հազարն իր մեջ ներառում է նաև գործնականում հեշտ հասանելի հավելավճարներ։
Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։
Հատկանշական է, որ «Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն շաբաթական վաստակում է 375 հազար, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն` 480 հազ. ֆունտ աշխատավարձ։
Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդը նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է «Բորուսիա Դորտմունդից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի կազմում անցկացրած 12 խաղում խփել է 19 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էրլինգ Հալանդ, Կևին դե Բրոյնե, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Սիթի