Հալանդի հերթական ֆանտաստիկ բենեֆիսը. Ման. Սիթին ջախջախեց Վուլվզին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակներն» ունեին տարածքային և խաղային առավելություն` «գայլերի» դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ։
Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից կրկին փայլեց Էրլինգ Հալանդը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
Նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայի շրջանակում խփել է արդեն 25 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այս հաղթանակից հետո մանկունյական ակումբը վաստակեց 45 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Վուլվզը», 17 միավորով, 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Վուլվերհեմփթոն