Հալանդին վնասվածք է հասցրել մրցավարը
«Բորուսիա Դորտմունդի » կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդը 28-րդ տուրում «Բավարիայի» (0։1) դեմ կայացած խաղի 70-րդ րոպեին վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը՝ խաղադաշտում տեղը զիջելով Մարիո Գյոթցեցին։
Ինչպես տեղեկացնում է Hamburger Morgenpost-ը, 19-ամյա նորվեգացի հարձակվողը վնասվածք է ստացել հանդիպման մրցավար Թոբիաս Շտիլերի հետ բախման արդյունքում։ Հանդիպման 69-րդ րոպեին մրցավարը պատահաբար կանգնել է Հալանդի ոտքին, ինչի պատճառով հարձակվողը չի կարողացել շարունակել խաղը։
Դեռևս հայտնի չէ Հալանդի վնասվածքի լրջությունը, սակայն, ինչպես տեղեկացնում է Viasport հեռուստաալիքի փորձագետ Յան-Օգե Ֆորտոֆտը, Հալանդը վնասել է ոտնաթաթն ու ծունկը, ինչից հետո փոխարինում է խնդրել։
Էրլինգ Հալանդը ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ։
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էրլինգ Հալանդ