Հալանդը ՊՍԺ-ի դեմ խաղում մոտ է եղել վազքի նոր համաշխարհային ռեկորդ գրանցելուն
Դորտոմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակավող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ ՊՍԺ-ի դեմ հանդիպման ընթացքում անհավանական արագություն է զարգացրել։
Հանդիպման ընթացքում դորտմունդյան ակումբի իրականացրած հակագրոհներից մեկի ժամանակ Հալանդը 60 մետր տարածությունը հաղթահարել է 6․64 վայրկյանում։ Այդ ցուցանիշը շատ մոտ է եղել համաշխարհային ռեկորդին, որը կազմումը է 6․34 վայրկյան։
Ռեկորդը պատկանում ամերկացի արագավազորդ Կոուլմենին, իսկ Նորվեգիայի մակարդակով ռեկորդը կազմում է 6․55 վայրկյան։
Հիշեցնենք, որ երեկ կայացած հանդիպման ժամանակ Հալանդը դարձավ դուբլի հեղինակ՝ 2։1 հաշվով հաղթանակ պարգևելով «իշամեղուներին»։
