Հալանդը պատմել է, թե որտեղ է պահում գնդակները
«Ռեդ Բուլ Զալցբուրգի» կենտրոնական հարձակվող Էրլին Հալանդը պատմել, թե որտեղ է պահում հանդիպումների ավարտից հետո վերցրած գնդակները․
«Դրանք պահում եմ անկողնումս։ Ես հիանալի եմ քնում, երբ գնդակները կողքիս են։ Ամեն օր նայում եմ դրանց և ուրախանում, քանի որ այդ գնդակներն ինձ համար կարծես սիրած աղջկա նման լինեն։ Գոլեր հեղինակելն ամենալավ բանն է, որ երբևէ գոյություն ունի»,- Հալանդի խոսքերն է մեջբերում Dagbladet-ը։
Նշենք, որ Հալանդն այս մրցաշրջանում դարձել է արդեն 5 հեթ-տրիկի հեղինակ․ 3-ը՝ ավստրիական Բունդեսլիգայում, 1-ը՝ Չեմպիոնների լիգայում, 1-ն էլ՝ Ավստրիայի գավաթի շրջանակներում։
# Զալցբուրգ, Էրլինգ Հալանդ