Հալանդը ՉԼ-ում խփած գոլերի քանակով շրջանցեց Լուիս Սուարեսին, Ռիվալդոյին, Ջեկոյին ու Մարիո Գոմեսին🎥
Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» G խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցում է «Կոպենհագենի» դեմ։
Առաջին խաղակեսից հետո «քաղաքաբնակները» 3:0 հաշվով հաղթում են դանիական ակումբին։
Պեպ Գվարդիոլայի թիմից հերթական արդյունավետ հանդիպումն է անցկանցնում Էրլինգ Հալանդը, ով դարձել է արդեն դուբլի հեղինակ։
Նորվեգացի ֆուտբոլիստն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի շրջանակում անցկացնում է 22-րդ հանդիպումն ու խփած գոլերի քանակը հասցրեց 28-ի։
Այդ ցուցանիշով նա շրջանցեց Մարիո Գոմեսին (26 գոլ), Էդին Ջեկոյին (26), Լուիս Սուարեսին (27) և Ռիվալդոյին (27)։
Հալանդը Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակով հավասարվել է Ժան-Պիեր Պապենին և Ռայան Գիգսին։
Համեմատության համար` նշենք, որ Գիգսը մրցաշարի շրջանակում 28 գոլ խփելու համար անցկացրել է 145 հանդիպում, իսկ Պապենը` 37։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդին-Ջեկո, Էրլինգ Հալանդ, Ժան-Պիեր Պապեն, Լուիս-Սուարես, Մանչեսթեր-Սիթի, Մարիո Գոմես, Չեմպիոնների-լիգա, Ռայան Գիգզ, Ռիվալդո