Հալանդը ՉԼ-ում խփած գոլերի քանակով շրջանցել է Քեյնին, Բեյլին և Տորեսին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բորուսիա Դորտմունդը» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց թուրքական «Բեշիկթաշին»։
Դորտմունդյան ակումբի կազմից Չեմպիոնների լիգայում հերթական գոլն է խփել Էրլինգ Հալանդը` 45+3-րդ րոպեին հաշիվը դարձնելով 2:0։
Ինչպես տեղեկացնում է Opta Franz-ը, նորվեգացի հարձակվողն ամենահեղինակավոր մրցաշարում խփել է իր 21-րդ գոլը։
Հալանդին այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 17 հանդիպում` ամենաարագը խփելով այդքան գնդակ։
Հատկանշական է, որ Չեմպիոնների լիգայի շրջանակում խփած գոլերի քանակով 21-ամյա հարձակվողն երեկ շրջանցեց Գարեթ Բեյլին (64 խաղ, 20 գոլ), Հարի Քեյնին («Տոտենհեմ», 24 խաղ, 20 գոլ), Սեսկ Ֆաբրեգասին (104 խաղ, 20 գոլ), Նիկոլա Անելկային (68 խաղ, 20 գոլ), Ֆերնանդո Տորեսին (79 խաղ, 20 գոլ) և Ռոմարիոյին (32 խաղ, 20 գոլ)։
Բացի դրանից, նա ՉԼ-ում խփած գոլերի քանակով հավասարվել է Սթիվեն Ջերարդին (73 խաղ, 21 գոլ), Ռահիմ Սթերլինգին (62 խաղ, 21 գոլ), Մարիո Մանջուկիչին (60 խաղ, 21 գոլ), Կլաուդիո Պիսարոյին (73 խաղ, 21 գոլ), Լուիս Ադրիանոյին (47 խաղ, 21 գոլ) և Սերգեյ Ռեբրովին (43 խաղ, 21 գոլ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բեշիկթաշ, Բորուսիա-Դորտմունդ, Գարեթ-Բեյլ, Էրլինգ Հալանդ, Լուիս Ադրիանո, Կլաուդիո Պիսարո, Հարի Քեյն, Մարիո Մանջուկիչ, Նիկոլա Անելկա, Չեմպիոնների-լիգա, Ռահիմ-Սթերլինգ, Ռոմարիո, Սեսկ Ֆաբրեգաս, Սերգեյ Ռեբրով, Սթիվեն Ջերարդ, Ֆերնանդո-Տորես