Հալանդը շարունակում է արդյունավետ ֆուտբոլ ցուցարդել` կամային հաղթանակ պարգևելով Ման.Սիթիին Բորուսիայի դեմ խաղում🎥
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» G խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։
Մինչ 80-րդ րոպեն, կարելի է ասել, անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի որ դորտմունդյան ակումբը 56-րդ րոպեին Ջուդ Բելինգհեմի խփած գոլի շնորհիվ հաղթում էր 1:0, սակայն Պեպ Գվարդիոլայի թիմին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքն ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։
«Քաղաքաբնակների» կազմից հաղթական գոլերը խփեցին Ջոն Սթոունզն ու Էրլինգ Հալանդը։
Նշենք, որ նորվեգացի հարձակվողը մանկունյական ակումբի շարքերը համալրելուց հետո անցկացրած 9 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Կոպենհագեն» 0:0 «Սևիլիա»
G խումբը 2-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- «Մանչեսթեր Սիթի» – 6 միավոր
- «Բորուսիա Դորտմունդ» – 3 միավոր
- «Կոպենհագեն» – 1 միավոր
- «Սևիլիա» – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ջոն Սթոունզ, Ջուդ Բելինգհեմ