Հալանդը նշել է իր կարծիքով լավագույն երեք կենտրոնական պաշտպաններին
Նորվեգիայի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ հարձակվող Էրլինգ Հալանդը հարցազրույց է տվել նորվեգական VG պարբերականին, որի ժամանակ նշել է իր կարծիքով երեք ամենաբարդ կենտրոնական պաշտպաններին, որոնց դեմ երբևէ խաղացել է։
«Ես մի քանի շատ ուժեղ կենտրոնական պաշտպանների դեմ եմ խաղացել, սակայն կարծում եմ, որ երեք լավագունները Սերխիո Ռամոսը, Վիրջիլ վան Դեյկն ու Կալիդու Կուլիբալին են։ Այս երեքը ֆիզիկապես շատ ամուր են և խելացի»,- նշել է Հալանդը, ով վերջերս նվաճեց Golden Boy մրցանակը։
# Golden boy, VG, Կալիդու Կուլիբալի, Հալանդ, Սերխիո-Ռամոս, Վիրջիլ-վան-Դեյկ