Հալանդը, հանուն Ման. Սիթիի, մերժել է եվրոպական երկու գրանդ ակումբների առաջարկները

Հալանդը, հանուն Ման. Սիթիի, մերժել է եվրոպական երկու գրանդ ակումբների առաջարկները

10/05/2022 - 10:39

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Սիթիի» կազմում։

The Athletic-ը հայտնում է, որ նորվեգացի ֆուտբոլիստը, հանուն «Սիթիի», մերժել է «Բարսելոնայի» ու «Ռեալ Մադրիդի» առաջարկները։

Նշվում է, որ Հալանդի ընտրության հարցում էական նշանակություն է ունեցել նաև այն փաստը, որ 21-ամյա ֆուտբոլիստի հայրը` Ալֆ-Ինգե Հալանդը, նույնպես ժամաանկին հանդես եկել «քաղաքաբնակների» կազմում։

«Սիթիի» ղեկավարներն էլ վստահ են, որ այս գործարքը թույլ կտա ակումբին վերջապես հաղթել Չեմպիոնների լիգան։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023