Հալանդը կանգ չի առնում?

Հալանդը կանգ չի առնում?

01/02/2020 - 20:57

Կայանում է Բունդեսլիգայի 20-րդ տուրը։

Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է տպավորիչ հանդիպումենրի շարքը։ Լուսիեն Ֆավրի սաներն այս անգամ 5 անպատասխան գնդակ ուղարկեցին «Ունիոն Բեռլինի» դարպասը, հերթական անգամ փայլեց «իշամեղուների» նորեկ Էրլինգ Հալանդը։

19-ամյա գոլահարն առաջին անգամ խաղը սկսել էր մեկնարկային րոպեներից և դարձավ դուբլի հեղինակ։ Մեկնարկային երեք խաղում նորվեգացի «մարդասպանը» դարձել է 7 գոլի հեղինակ։

Արդյունավետ խաղերի շարքը շարունակում է նաև Ջեյդոն Սանչոն, ով իր հաշվին ավելացրեց ևս 1 գոլ ու գոլային փոխանցում։ Գոլ + գոլային փոխանցում համակարգում անգլիացի երիտասարդ խաղացողն արդեն հավաքել է 24 միավոր՝ 12 գոլ + 12 ասիստ։

«Դեղինների» կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Մարկո Ռոյսը, Աքսել Վիտսելը։

Այսպիսով, դորտմունդյան ակումբը վաստակեց 39 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ շարունակելով չեմպիոնական պայքարը։

Չեմպիոնության գլխավոր ֆավորիտներից Մյունխենի «Բավարիան» հերթական 3 միավորը վաստակեց։

Հանս-Դիտեր Ֆլիկի սաները հյուրընկավել էին «Մայնցին» և 26 րոպեում լուծեցին բոլոր հարցերը։

Առաջին 26 րոպեների ընթացքում մյունխենցիները երեք անգամ գրավեցին տանտերերի դարպասը․ աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին, Թոմաս Մյուլերն ու Տիագոն։ Առաջին խաղակեսի վերջնամասում խաղակեսի վերջնամասում Ջերի Ջուսթը խփեծ տանտերերի միակ գնդակն։

Մյունխենյան ակումբը 42 միավորով ժամանակավորապես գլխավորեց մրցաշարայաին աղյուսակը, իսկ «Մայնցը» 18 միավորով 15-րդն է։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023